Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ՀԵՏ
08/06/2011 21:01
Կիսվել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ՀԵՏ

Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրակարգում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:

Այսօր կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ: Հանդիպումից հետո ՀՀ կառավարության ղեկավարը լրագրողներին տեղեկացրել է, որ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության խնդիրներ: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանում վերջին զարգացումները, տնտեսական, ֆինանսական վիճակը, երկրի սպասելիքներն ու ակնկալիքները: Խոսվել է Ուկրաինայում ընթացող բարեփոխումների մասին: Ներկայացվել են առկա մակրոտնտեսական ցուցանիշները և Ուկրաինայի վարչապետի գնահատականները, թե իրենք ինչ ցուցանիշներով են ծրագրում ավարտել տարին: Քննարկվել է տնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության հարցեր:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես նշվել է, թե ինչ առաջնահերթություններ ունի Հայաստանը տնտեսության մեջ, և որոնք են փոխգործակցության զարգացման առումով Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող ճյուղերը: Հատկապես առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքահումքային արդյունաբերության, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտները: Կարևորվել է զբոսաշրջության բնագավառում ավստրիական ընկերությունների, օպերատորների փորձը կիրառելու հարցը, Հայաստանում Եվրամիությունից, մասնավորապես Ավստրիայից ներգնա տուրիզմը զարգացնելու հեռանկարները:

Ավստրիայի վարչապետը հետաքրքրվել է տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև ֆինանսական հատվածում ավստրիական կապիտալի մասնակցության խնդիրներով: «Մենք գիտենք, որ Ավստրիան ունի առևտրային բանկերի կապիտալում մասնակցության փորձ և նրանց առաջարկել ենք մասնակցել հայկական բանկերի կապիտալում, ինչպես նաև ներդրումային հիմնադրամների ստեղծման գործում: 2012թ. կգործեն կամավոր կենսաթոշակային հիմնադրամները, 2014թ.` պարտադիր կուտակային հիմնադրամները, իսկ դա նշանակում է, որ առաջատար ֆինանսական ընկերությունները նույնպես մեծ հետաքրքրություն կունենան Հայաստանում աշխատելու գործում»,– նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Հայաստանի և Ավստրիայի վարչապետերի հանդիպմանը խոսվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Վերներ Ֆայմանը հետաքրքրվել է հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով, նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ վերջին զարգացումներով ու տարածաշրջանային խնդիրներով:

Այցի ընթացքում նախատեսված է Տիգրան Սարգսյանի հանդիպումը նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11