Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
19/07/2011 17:49
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2011թ. 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդրիների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 

Հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Մշակույթի և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները, Գիտության պետական կոմիտեի, Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարները: 

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Մենք այսօրվանից սկսում ենք կառավարության անդամների հաշվետվությունների լսումներն առաջին 6 ամիսների կատարողականի վերաբերյալ: Հիմնական շեշտադրումները պետք է լինեն գերակայությունները, նախարարների անձնական հսկողության տակ գտնվող հարցերը և տարվա կտրվածքով գնահատականները, թե ինչ ռիսկեր կան ծրագրերի կատարման ուղղությամբ»: 

 Ներկայացնելով ոլորտում իրականացված աշխատանքները՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ գերատեսչության գերակայություններն են՝ նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացումը, Հանրակրթական ոլորտի բարեփոխումները, Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացումը և Բարձրագույն կրթության բարեփոխումները` ըստ Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղությունների: Վերջինիս վերաբերյալ կառավարության ղեկավարը հանձնարարեց արագացնել աշխատանքներն ու դրանք ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում: Այնուհետև Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը անդրադարձավ Հետազոտական համալսարանի պիլոտային ծրագրի ձևավորման ընթացքին: 
 
Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի՝ նախարարության գերակայություններից են՝ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը, ինտեգրված սոցիալական ծառայաությունների տրամադրման համակարգի ներդրումը, սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական բազաների արդիականացումն ու մանկատների խնդիրնելի լուծումը: Վարչապետը հանձնարարեց նոր թափ հաղորդել բարեփոխումների իրականացման ընթացքին, ինչպես նաև կազմակերպել կոնֆերանս՝ խոշոր ձեռնարկությունների ղեկավարների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, որտեղ կներկայացվեն բարեփոխումների էությունը, ինչը կենսաթոշակային բարեփոխումների մասին տեղակատվությունն ավելի հասանելի կդարձնի:

 Մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերի գերակայություններն են՝ մշակութային ժառանգության պահպանության, մշակույթի հանրահռչակման և մատչելիության ապահովման խնդիրները: Նշված ուղղություններով գործադիրի ղեկավարը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հանձնարարեց արագացնել մշակութային ժառանգության թվայնացումը, թանգարաններում սենսորային կրպակների պատրաստումն ու համացանցային կայքէջերի միջոցով մշակութային ժառանգության ներկայացումը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորման հայեցակարգի մշակման, Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական պետական քաղաքականության զարգացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման նպատակով ՀՀ երիտասարդության շրջանում համապարփակ ուսումնասիրությունների իրականացման, ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու և «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպման և անցկացման մասին զեկուցեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը: 

 Կառավարության ղեկավարը անդրադաձավ բոլոր գերատեսչությունների աշխատաքների ֆինանսական կատարողականին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին: Վարչապետը նշեց, որ չկատարված ծրագրեր չպետք է լինեն:
05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11