Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՓՈՐՁԻ ԿՐՃԱՏԵԼ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ
19/11/2010 15:16
Կիսվել

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՓՈՐՁԻ ԿՐՃԱՏԵԼ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ

Հունաստանի կառավարությունը կփորձի կրճատել երկրի պետական բյուջեի պակասուրդը պետական սեփականության վաճառքի միջոցով: Մասնավորապես, Հունաստանի պետական կառույցները մտադիր են կրճատել պետության մասնակցությունը երկրի խոշոր խաղատներից մեկի կապիտալում: Նախատեսվում է նաև, որ Հունաստանի կառավարությունը կվաճառի պետական մասնաբաժինները երկաթուղային և արդյունաբերող ընկերություններում:
 
Նշենք նաև, որ պետական բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով Հունաստանում վաճառքի կներկայացվեն պետական սեփականություն հանդիսացող չորս Airbus A340 ինքնաթիռներ: Հունաստանի ֆինանսների նախարարության փոխանցմամբ` չի բացառվում նաև, որ վաճառքի կներկայացվի նաև գազային DEPA ընկերության կապիտալում պետության 65% մասնաբաժինը:

Հիշեցնենք, որ Հունաստանը հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված,  Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:

Մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատեցին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:

AMP
22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04