Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
06/12/2010 17:17
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Այսօր` դեկտեմբերի 6-ին, Երևանում կազմակերպվել է շփումների և ներդրումների հայ-ռուսական գործարար համաժողով, որին մասնակցել են նաև  Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովը:
 
Համաժողովի շրջանակներում, խոսելով հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման միտումների մասին, Մարտին Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանը խոշոր ռազմավարական ներդրող է: Միաժամանակ, Մարտին Սարգսյանըվստահություն է հայտնել, որ կազմակերպված  գործարար համաժողովը նոր խթան կհաղորդի երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:
 
Մարտին Սարգսյանի փոխանցմամբ` 2005-ից սկսած` Ռուսաստանից Հայաստան ներմուծումն ավելացել է 4 անգամ և գերազանցել 1 մլրդ դոլարը, իսկ այս նույն ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է 2 անգամ: Ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանից Ռուսաստան արտահանվում են առավելապես մրգահյութեր, հանքային ջրեր, կոնյակ: Ռուսաստանից Հայաստան ներմուծվում է սարքավորումներ, մեքենաներ, պահեստամասեր, կահույք, թուղթ, գազ և այլն: 
2010-ի 10 ամսիների տվյալներով Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 793 313 դոլար, արտահանումը կազմել է 118 659 դոլար, ներմուծումը` 674 653 դոլար:
 
2010թ.-ի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից դեպի Հայաստան ներդրումների հոսքը 0,3 տոկոսով կրճատվել է՝ կազմելով 191,3 մլն դոլ

ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի առևտրային հարաբերություններն ամուր և կայուն են, և կառուցվում են ոչ միայն քաղաքական վերնախավի, այլև` գործարարների մարդկային, ջերմ փոխհարաբերությունների հիմքի վրա:

Գ. Պետրովի խոսքերով`  ճգնաժամի արդյունքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է, սակայն ոչ այնքան, որքան Ռուսաստանի և այլ երկրների առևտրաշրջանառությունը:
AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58