Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «LA POSTE» ԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԿԱՋԱԿՑԻ «ՀԱՅՓՈՍՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
17/09/2010 20:07
Կիսվել

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «LA POSTE» ԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԿԱՋԱԿՑԻ «ՀԱՅՓՈՍՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ»-ը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «Լա Փոստ»-ը 2010թ. մայիսի 6-ին կնքել են համալիր համագործակցության պայմանագիր, որն ուղղված է արդիականացնելու ՙՀայփոստ՚-ի գործառույթները և ծառայությունները: Կարևորագույն մարտահրավերներից մեկը կհանդիսանա զարգացման յուրահատուկ մոդելի և արդյունավետ կազմակերպության առաջարկումը` առաջնայնությունը տալով նորարարական ծառայությունների` այն է, մրցունակ փոստային ծառայությունների ստեղծմանը, որոնք ուղղված կլինեն Հայաստանում հաճախորդների պահանջների բավարարմանը: 

Մասնավորապես, «Լա Փոստ»-ի աջակցությամբ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ: Նպատակ ունենալով տարածաշրջանում դառնալ ազգային առաջատար փոստային օպերատոր` ՙՀայփոստ՚-ը կառաջարկի ժամանակակից փոստային և հարակից ծառայություններ ինչպես ՀՀ քաղաքացիներին այնպես էլ այլ երկրների անհատներին և ընկերություններին, ովքեր ընտանեկան, սոցիալական և տնտեսական կապեր ունեն Հայաստանի հետ: 

«Հայփոստ»-ի գործունեության արդիականացման նոր փուլում փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվի փոստբանկային ծառայություններ: Առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվում է ՙՀայփոստի՚ նորացված 250 բաժանմունքներում տրամադրել փոստբանկային ծառայություններ, որոնք Հայփոստին կապահովեն հավելյալ դրամական հոսքեր:

Նշենք նաև, որ Ֆրանսիայի «La Poste» ազգային փոստային օպերատորի միջազգային կապերի գծով տնօրեն Ժան Պոլ Ֆորսևիլին այսօր ընդունել է Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովն ու արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը։ 

Հանդիպման ժամանակ Ժան Պոլ Ֆորսևիլը վարչապետին է ներկայացրել «Հայփոստ»-ի և «La Poste»-ի միջև Համագործակցության ծրագրի իրականացման մանրամասներ։ Նա տեղեկացրել է, որ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է փոստային ծառայությունների ընդլայնում և փոստային նամակագրության, ծանրոցների փոխադրման ու ֆինանսական ծառայությունների մատակարարման որակի բարձրացում։

Ընդգծելով «Հայփոստ» ընկերության զարգացման իրատեսական ներդրումային ծրագրի կարևորությունը` Տիգրան Սարգսյանն առաջնային է համարել համագործակցության շրջանակներում փոստային բաժանմունքների արդիականացումը, նոր ծառայությունների քանակի և ներդրումների ծավալի շարունակական ավելացումը։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին ծրագրի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար։ 

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2