Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ՏՄՊՊՀ-Ն ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ
22/09/2010 16:11
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ-Ն ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ

ՀՀ ՏՄՊՊՀ  սեպտեմբերի 22-ի հերթական նիստում  Հանձնաժողովը հաստատեց  մի շարք ապրանքային շուկաներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

Կաթնամթերքի շրջանառության ոլորտում Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ բնագավառի գրեթե բոլոր ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, կան գերիշխող դիրք գրավորղ ընկերություններ, որոնք Հանձնաժողովի որոշմամբ կգրանցվեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում:

«Պաստերիզացված եւ ստերիլիզացված(մանրեազերծված) կաթի» շուկայում գերիշխող դիրքում են «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» եւ «Չանախ» ընկերությունները` գրավելով շուկայի 69.4 տոկոսը: «Թթվասեր» ապրանքային շուկայում գերիշխող դիրք են գրավում «Դուստր Մարիաննա» եւ «Աշտարակ-Կաթ»ընկերությունները` միասին գրավելով շուկայի 85.1 տոկոսը: «Պաղպաղակ» ապրանքային շուկայում նույնպես գերիշխող դիրք գրավող ընկերությունները երեքն են` «Թամարա», «Աշտարակ-Կաթ» եւ «Գրանդ Քենդի», որոնք միասին գրավում են շուկայի 67 տոկոսը:  Ի դեպ, մինչ այժմ վերոհիշյալ երեք ապրանքային շեւկաներում գերիշխող դիրք էր գրավում միայն «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ը:

«Մածուն» եւ «Քամած մածուն» ապրանքային շուկաներում եւս Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներով գերիշխող դիրք ունեցող են համարվել «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» եւ «Չանախ» ընկերությունները` որոնք  գրավում են շուկայի 74.4 տոկոսը:

«Յոգուրտ» ապրանքային շուկայում , որտեղ նախկինում բարձր կենտրոնացվածություն չէր գրացվել այժմ գերիշխող են համարվել «Աշտրակ-Կաթ», «Արթ Վայն» եւ «Բրենդ Լիդեր» ընկերությունները` գրավելով շուկայի 78.9 տոկոսը:

«Կեֆիր» ապրանքային շուկայում եւս նախկինում բարձր կենտրոնացվածություն չէր գրանվել, սակայն այժմ Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են գերիշխող դիրք գրավող 3 ընկերությւոն` «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» եւ «Բիո Կաթ» (88.5 տոկոս):

«Կաթնաշոռ» ապրանքային շուկան եւս առաջին անգամ է գրանցվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում: Այստեղ Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում գրանցվել է 3 ընկերություն`«Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» եւ «Չանախ», որոնք գրավում են այս շուկայի 86.8 տոկոսը: Իսկ «Կաթնաշոռի պանրիկ» ապրանքային շուկայում հայտնաբերվել են գերիշխող դիրք գրավող 2 ընկերություն`«Դուստր Մարիաննա» եւ «Աշտարակ-Կաթ», որոնք գրավում են շուկայի 96.2 տոկոսը:

 
AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2