07/10/2010 12:12
ԱՄՀ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 4% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
2010 թվականի համար Արժույթի Միջազգային Հիմնադրամը կանխատեսում է Հայաստանի իրական ՀՆԱ-ի 4% աճ, իսկ 2011 թվականի համար`4,6% աճ: Ինչ վերաբերում է Հայաստանում գործազրկության ցուցանիշներին, ապա ԱՄՀ հրապարակած World Economic Outlook նոր զեկույցում 2010 և 2011 թվականների համար կանխատեսվում է գործազրկության մակարդակի տատանում 7%-ի սահմաններում: ԱՄՀ վերլուծաբանների գնահատմամբ` առաջիկա տարիներին Ռուսաստանից Հայաստան են հոսելու զգալի ծավալների հասնող դրամական միջոցներ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա:
Նշենք, որ իր նոր զեկույցում ԱՄՀ-ն վերանայել է համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Ըստ ԱՄՀ նոր կանխատեսումների` համաշխարհային տնտեսությունը 2010 թվականի արդյունքներով կգրանցի 4,8% աճ` մինչ այս կանխատեսված 4,6%-ի փոխարեն: ԱՄՀ վերլուծաբանների գնահատականների, 2011 թվականին համաշխարհային տնտեսության աճը կտատանվի 4,2%-ի սահմաններում:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
