ԱՄՀ-Ն ՉԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՀՀ ԴՐԱՄԻ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ
Արժույթի Միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանում դրամի կտրուկ տատանումներ չի կանխատեսում: ԱՄՀ գնահատմամբ, ազգային արժույթը Հայաստանում ճկունություն կդրսևորի: Ինչպես այսօր` հուլիսի 26-ին, ԱՄՀ երևանյան գրասենյակի ղեկավար Գիլյերմո Տոլոսը նշել է` տարադրամի փոխարժեքը ձևավորվում է շուկայական հարաբերությունների արդյունքում և կարող են տատանումներ տեղի ունենալ որոշ փաստերի ազդեցությամբ:
Գիլյերմո Տոլոսի խոսքերով` Հայաստանի տնտեսական աճը հիմնականում համապատասխանում է ԱՄՀ կանխատեսումներին: ԱՄՀ-ն 2010 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 4,8% աճ և մինչև տարվա վերջ գնաճի ցուցանիշի իջեցում:
Տոլոսը նաև կանխատեսել է, որ ապագայում Հայաստանի տնտեսական իրավիճակը էականորեն կբարելավվի և տնտեսությունը շոկեր չի ապրի: