ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՄՀ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենների պատվիրակությունն ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Կովկաս և Կենտրոնական Ասիա իր այցի շրջանակներում հանդիպում կունենա նաև Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչների և զարգացման գծով գործընկերների հետ: Հանդիպման շրջանակներում պատվիրակության անդամները կներկայացնեն ԱՄՀ-ի կողմից Կենտրոնական Ասիայի և Կովկոսի երկրներին տրամադրվող աջակցության հիմնական սկզբունքները:
Նշենք, որ ԱՄՀ գործադիր տնօրենների պատվիրակությունը կայցելի Վրաստան, Հայաստան, Ուզբեկստան և Թուրքմենստան հետևյալ կազմով ` Մեգ Լանդսեգերը, Ախե Բաքերը, Ամբրուազ Ֆայոլը, ՀԻ Ջանշյոնգը, Թոմաս Մոզերը և Կլաուս Դ. Շտայնը և Ջենս Հենրիկսոնը: