Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՈՒԼԻՍԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 1,3% ԳՆԱՃ
31/08/2010 16:01
Կիսվել

ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՈՒԼԻՍԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 1,3% ԳՆԱՃ

2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 2.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.1%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.2%-ով:
 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2010թ. օգոստոսին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.0%, այդ թվում
պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 106.4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.7%, ծառայությունների սակագներինը՝ 103.7%:
2010թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6%, ինչը 0.4 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.2%):
 
2010թ. օգոստոսին 2009թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.6%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 112.9%, ոչ պարենային ապրանքներինը` 107.1%, ծառայությունների սակագներինը`105.7%, իսկ հունվար-օգոստոսին 2009թ. հունվար-օգոստոսի համեմատ` համապա-
տասխանաբար 107.7%, 106.5, 111.8 և 107.8%: 2010թ. օգոստոսին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 132.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 130.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 123.9%, ծառայությունների սակագներինը՝ 139.3%:
 
Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.3-2.0%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: 
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12