Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ 2.0% ԳՆԱՃ
30/11/2009 15:06
Կիսվել

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ 2.0% ԳՆԱՃ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի  նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.0% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել շաքարավազի, կենդանական և բուսական յուղերի, բանջարեղենի, ձկնամթերքի, մրգի 2.0-13.5% գնաճը:  Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում  այս տարվա  նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է  0.1-13.5% գնաճ, 2-ում 0.7-0.1% գնանկում, իսկ 1-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մրգի ապրանքախմբում 2009 թվականի նոյեմբերին 2008 թվականի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 4.8% գնանկում, իսկ 2009թ թվականի հոկտեմբերի համեմատ` 13.5% գնաճ:  Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 1.1-18.6%-ով, իսկ ք. Գյումրիում արձանագրվել է 1.3% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 18.6%-ով:

2009 թվականի նոյեմբերին 2008 թվականի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձկնամթերքի 26.7%, իսկ 2009 թվականի հոկտեմբերի համեմատ` 12.5% գնաճ: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում այս տարվա  նոյեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 15.9% գնանկում, իսկ 2009 թվականի հոկտեմբերի համեմատ`9.0% գնաճ: Հանրապետության դիտարկված քաղաքներում բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են 3.0-16.5%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 8.4%-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2009թ. նոյեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 4.2% գնանկում, իսկ 2009թ. հոկտեմբերի համեմատ` 2.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի 6.4% գնաճով:  Հանրապետության դիտարկված քաղաքներում կենդանական և բուսական յուղերի գներն աճել են 2.1-7.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում արձանագրվել է կենդանական և բուսական յուղերի 2.1% գնաճ:

2009թ. նոյեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 33.6%, իսկ 2009թ. հոկտեմբերի համեմատ` 2.0% գնաճ: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2009թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ շաքարավազի գինն աճել է 1.1-7.1%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 1.7%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2009թ. նոյեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 2.1%, իսկ 2009թ. հոկտեմբերի համեմատ`0.7%  գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է ոչխարի մսի 16.4% թանկացմամբ:  Հանրապետության դիտարկված քաղաքներում 2009թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է մսամթերքի 0.2-5.0% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.6%-ով:

2009թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի, կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, հրուշակեղենի 0.1-0.6% գնաճ: Ձվի և այլ մթերքի գները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 0.7% և 0.1%-ով, իսկ հացամթերքի, ոգելից խմիչքի և ծխախոտի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6