
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
Հավատարիմ մնալով խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու քաղաքականությանը` կառավարությունը որոշել է «Ջերմուկ ինթերնեյշնլ» ՍՊԸ կողմիցիրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2010թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2011թ. փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքովապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի հոկտեմբերի 25-ը։
Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Երևանում հիմնել եվրոպական ժամանակակից սարքավորումներով հագեցած զովացուցիչ ըմպելիքների և բնականհյութերի արտադրության գործարան, ստեղծել 120 նոր աշխատատեղ։ Նախատեսվող 5 մլրդ ՀՀ դրամի ներդրումների մոտ 2,82 մլրդ դրամը ուղղվելու է համապատասխանսարքավորումների ձեռքբերմանը։
Կարևորելով ներդրումային ծրագրերի դերը տնտեսության զարգացման գործում` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս ներդրումների շնորհիվ կստեղծվեն նորաշխատատեղեր։ 2011 թվականին տնտեսական աճ ապահովելու համար լուրջ ներուժ է ստեղծվում նաև ներդրումային ծրագրերով։ Եթե կառավարության կողմից հավանությանարժանացած ծրագրերն ամբողջ ծավալով իրականացվեն, 2011-ին դա արդեն բավականին արդյունք պետք է տա նաև տնտեսության դիվերսիֆիկացիայի առումով»։