Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԻՐԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՀԱՍՑՆԵԼ 1 ՄԻԼԻԱՐԴԻ
26/10/2010 16:34
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԻՐԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՀԱՍՑՆԵԼ 1 ՄԻԼԻԱՐԴԻ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ հոկտեմբերի 25-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ հարցեր։ Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը, հատկանշական համարելով հատկապես այն հանգամանքը, որ նման ներկայացուցչական կազմով հանդիպում Իրանի և Հայաստանի միջև առաջին անգամ է տեղի ունենում, նշել է, որ դա վկայում է երկու երկրների միջև եղած հարաբերությունների ընդլայնման և խորացման մասին։ ՀՀ վարչապետը նաև կարևորել է կրթության, առողջապահության և անասնաբուծության բնագավառներում համագործակցություն ծավալելու, ինչպես նաև Սյունիքի մարզում սպանդանոց կառուցելու հարցը։ Հայաստանի գործադիրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մոհամմադռեզա Ռահիմիին հայ համայնքին ցուցաբերած օժանդակության համար։

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նույնպես կարևորել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը և նշել, որ այն ներկայում չի համապատասխանում ունեցած ներուժին։ Նա հույս է հայտնել, որ այդ իրավիճակը շուտով կշտկվի։ 

Հայաստանի հետ առևտրաշրջանառության տարեկան ծավալը ներկայում չորս հարյուր միլիոն դոլար է։ Մոհամմադռեզա Ռահիմին շեշտել է, որ այն պետք է հասցնել գոնե մեկ միլիարդի։ 

Ներկայում Իրանի հետ Հայաստանն իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող չորս ծրագիր` Իրան-Հայաստան նավթային տերմինալի, երկաթուղու, բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի և Արաքսի ՀԷԿ-ի կառուցում։ ՀՀ վարչապետը նշել է, որ խնդիրը ներկայում նոր ծրագրերի մշակումն ու իրականացումն է։ 
Իրանի նախագահի առաջին տեղակալի հետ հանդիպումից անմիջապես հետո Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների, Իրանի` հարևան երկրների հետ ունեցած հարաբերությունների, միջուկային ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Իրանական կողմից հնչել են առաջարկներ, որոնց մասին մանրամասն քննարկում կլինի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստում։ 

Այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը եղել է այն վայրում, որտեղ կառուցվելու է ՀՀ դեսպանության նոր շենքը, այցելել ներկայիս դեսպանատուն, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան Սբ. Սարգիս եկեղեցի, որտեղ ՀՀ պատվիրակությանը դիմավորել է Թեմի առաջնորդի տեղապահ Տեր Վարազդատը։ Եկեղեցում կատարվել է մոմավառություն, ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։ 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2