Տնտեսական

USD BUY - 384.50+0.00 USD SELL - 386.00-2.50
EUR BUY - 443.00+3.50 EUR SELL - 448.50+0.50
OIL:  BRENT - 69.81-10.59 WTI - 66.84-10.74
COMEX:  GOLD - 3366.80-0.16 SILVER - 36.09-0.03
COMEX:  PLATINUM - 1291.90+1.76
LME:  ALUMINIUM - 2588.50+1.53 COPPER - 9667.50+0.35
LME:  NICKEL - 14804.00-1.38 TIN - 32693.00+0.03
LME:  LEAD - 2003.00+0.55 ZINC - 2687.00+2.15
FOREX:  USD/JPY - 145.49-1.09 EUR/GBP - 1.1603+0.84
FOREX:  EUR/USD - 1.1603+0.84 GBP/USD - 1.3559+0.87
STOCKS RUS:  RTSI - 1110.40+0.58
STOCKS US: DOW JONES - 42581.78+0.89 NASDAQ - 19630.97+0.94
STOCKS US: S&P 500 - 6025.17+0.96
STOCKS JAPAN:  NIKKEI - 38790.56+1.14 TOPIX - 2781.35+0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 24177.07+2.06 SSEC - 3420.57+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 8758.04-0.19 CAC40 - 7537.57-0.69
STOCKS EUR:  DAX - 23269.01-0.35
24/06/2025  CBA:  USD - 385.62-0.46 GBP - 524.83+8.29
24/06/2025  CBA:  EURO - 447.28+4.68
24/06/2025  CBA:  GOLD - 41912+103 SILVER - 447.94-0.53
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳԻՐ
27/10/2010 15:49
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր Հիմնադրամը /ՁԻՀ/, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Էլ. բովանդակության ասոցիացիան և Եռաչափ մոդելավորման միությունը կնքել են Հուշագիր ՏՏ ոլորտի վերաբերյալ ճյուղային վիճակագրության (վարչական ռեգիստրի) վարման գործընթացի կայացմանը նպաստող համագործակցության վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը, Էլ. բովանդակության ասոցիացիայի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Եռաչափ մոդելավորողների հայաստանյան միության նախագահ Գուրգեն Պարոնյանը:

Հուշագրի շրջանակում Կողմերը համաձայնվում են համագործակցել ICT Stat համակարգի կայացման շուրջ և նպաստել այդ համակարգի արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը` ձգտելով հասնել հավաքագրված տվյալների ամբողջականությանը և համակարգի միջոցով հավաքագրված արդյունքների նկատմամբ վստահությանը:

Կարևորելով երկրում վարչական ռեգիստրների ներդրումն ու կատարելագործումը, Կողմերը պատրաստակամություն են հայտնել ցուցաբերել մեթոդաբանական օժանդակություն իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև համակարգի փորձարկման արդյունքներն օգտագործել, պետական վիճակագրական հաշվետվություների էլեկտրոնային (առցանց) հավաքագրմանն անցնելու նպատակով:

Հուշագրի շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից ներկայացվող վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային հավաքագրումը կազմակերպելու համար, մասնավորապես սկսելով ՁԻՀ-ում ձևավորված ICT Stat էլեկտրոնային միջավայրի փորձնական աշխատանքներից: Կողմերը իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցել Նախարարությանը վարչական ռեգիստրի ձևավորման համար անհրաժեշտ ցուցանիշների շրջանակի նախանշման, ստացված տվյալների վերլուծության, ինչպես նաև մեթոդաբանության մշակման և ՏՏ ոլորտի առանձնահատկությունների բացահայտման նպատակով:

24/06/2025
դրամ
Դոլար (USD)
385.62
-0.46
Եվրո (EUR)
447.28
+4.68
Ռուբլի (RUR)
4.9287
-0.0027
Լարի (GEL)
141.59
-0.14
41912
+103
Արծաթ
447.94
-0.53