ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 80%-ՈՎ
Այս տարվա հունվար-փետրվար ժամանակահատվածում Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 3%-ով: Հաշվետու ամիսներին հանրապետությունում արտադրվել է 3803,4 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիքներ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս նույն ժամանակահատվածում բնական հյութերի արտադրության ծավալներն աճել են շուրջ 80%-ով և կազմել 1064,7 հազար լիտր: