Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
09/12/2010 14:19
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յոուն Հոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության պատվո հյուպատոս Արմեն Աբրահամյանը:

Նշելով, որ Հայաստանը կարևորում է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության զարգացումը, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ համարեց Կորեայի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների խորացումը և ամրապնդումը: 

Երկուստեք արձանագրելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում մեծ ներուժի առկայությունը` կողմերը զրուցեցին բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվեցին տնտեսության, կրթության և գիտության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկու երկրների մասնավոր հատվածների միջև շփումների ակտիվացման համատեքստում կարևորվեց գործարար համաժողովների անցկացումը: 

Անդրադառնալով արդեն իրականացված համատեղ ծրագրերին` կառավարության ղեկավարը գոհունակություն հայտնեց Երևանի ՋԷԿ-ի համակցված ցիկլով նոր էներգաբլոկի շինարարությանը կորեական ընկերության մասնակցության, ինչպես նաև հայ-կորեական գործարար համաժողովների, սեմինարների և մշակութային միջոցառումների անցկացման կապակցությամբ: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Կորեայի կառավարությանը Հայաստանին տրամադրված տեխնիկական օժանդակության, ինչպես նաև Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի կորեական լեզվի ուսումնասիրության կենտրոնին ցուցաբերված աջակցության համար: Նա նշեց նաև, որ Հայաստանը հրավեր է ստացել` մասնակցելու 2011 թ. ընթացքում Կորեայի Հանրապետությունում կայանալիք «Buy Korea-2011» առևտրաարդյունաբերական և «Seoul Food Show» սննդարդյունաբերական ցուցահանդեսներին: 

Դեսպան Լի Յոուն Հոյը նշեց, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի ի շահ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման:

Զրուցակիցներն անդրադարձան նաև 2010 թ. նոյեմբերի 23-ին Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: Այդ կապակցությամբ վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություններ հայտնեց զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն անընդունելի է համարում ուժի կիրառումը միջպետական հակամարտությունների լուծման գործում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2