ԻԳՈՐ ԿԼԻՄԿՈ – ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԲԵՐԵՑ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ»
Հայաստան երրորդ բջջային կապի օպերատորի մուտքը չբերեց «նարնջագույն հեղափոխության»: Այս մասին հայտարարել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Ի. Կլիմկոն` Ավանում ընկերության նոր գրասենյակի բացման միջոցառման շրջանակներում:
Կլիմկոն դրական է գնահատել «Օրանժ Արմենիա»-ի մուտքը Հայաստանի հեռահաղորդակցության շուկա, և նշել, որ ընկերության նոր մրցակիցը շուկայում չի առաջարկում ոչ դեմպինգային գներ, ոչ էլ այնպիսի արտադրանք կամ ծառայություն, որը մինչ այս շուկայում չի մատուցվել: Կլիմկոյի խոսքերով, այս ամենը թույլ է տալիս վստահ ասել, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մատուցած ծառայություններն ինչպես բջջային կապի, այսպես էլ ինտերնետային ծառայությունների շուկայում շարունակում են մնալ մրցունակ: