ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՎԱՔՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԿԱԶՄԵԼ Է 20,8 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
Երեկ` նոյեմբերի 25-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ավանդական հեռուստամարաթոնի ժամանակ ընդհանուր հավաքված և խոստացված նվիրատվությունների գումարը կազմել է 20,8 մլն ԱՄՆ դոլար։ Հիմնադրամի թվով 13-րդ հեռուստամարաթոնը կրում էր «Ջուրը կյանք է» կարգախոսը։ Հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված միջոցները կուղղվեն ԼՂՀ գյուղերի ջրամատակարարման ենթակառուցվածքների արդիականացմանն ու ՀՀ հեռավոր ու սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերի իրականացմանը: