14/10/2010 17:03
ԲԱՐԵԽԻՂՃ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԿՐՃԱՏՎԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔԱՆԱԿԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը ԿԱ պետեկամուտների կոմիտեում գործող TWM համակարգի մաքսային գանձումների վճարման էլեկտրոնային ենթահամակարգերի ներդրման նպատակով կոմիտեին հատկացրել է 98765,7 հազար դրամ։ Համակարգի ներդրումը բարեխիղճ տնտեսվարողներին հնարավորություն կտա հսկողության կանաչ ուղիով անցնելիս զգալիորեն կրճատել մաքսային ձևակերպման ժամանակը պահանջվող փաստաթղթերի քանակը։
Մեկ այլ որոշմամբ փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրը հստակեցրել է ապրանքները և տրանսպորտային միջոցները մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրման ընդունած անձի` փոխադրող անձի պարտավորությունների դադարեցման հետ կապված գործողությունները։
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
