Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՊՈԱԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 08/05/09
08/05/2009 16:16
Կիսվել

ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՊՈԱԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 08/05/09

Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող արտահերթ հատկացման հայտը եւ դրան կից փաստաթղթերը, որոնք ընդգրկում են եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները եւ ամփոփ հաշվետվությունը։

«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացումների արտահերթ հայտով նախատեսվում է ընթացիկ եռամսյակի (ապրիլ-հունիս) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ լրացուցիչ ֆինանսավորում 1 մլն 580 հազար 741 ԱՄՆ դոլարի չափով։ Լրացուցիչ ֆինանսավորումը, ըստ գլխավոր գործադիր տնօրենի, ստանալու դեպքում կուղղվի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ծրագրի Գյուղական ճանապարհների վերականգման ենթածրագրի շրջանակներում առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհների 2008թ. կնքված 6 պայմանագրերով կատարվելիք վերականգնման աշխատանքների անխափան իրականացմանը։ Արա Հովսեփյանը նշել է, որ 2009 թվականին 6 պայմանագրերում ընդգրկված 16 ճանապարհային կապերում աշխատանքները վերսկսվել են ապրիլ ամսից։ Նախատեսվում է մինչեւ 2010թ. հունիսի 30-ը վերականգնել 272.9կմ ճանապարհահատված։ Կապալառու կազմակերպությունների կողմից մշակված ժամանակացույցի համաձայն, 2009թ. ապրիլ եւ մայիս ամիսներին կիրականացվեն 1 մլրդ 952 դրամի շինարարական աշխատանքներ։

Արտահերթ հատկացման հայտը` «ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի ՀՄԿ-ի հաստատմանը։
Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ ՀՄՀ-Հայաստան ծրագրի գնումների վերանայված պլանը, «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի կառուցվածքային ամրապնդման ենթաբաղադրիչը գնահատելու նպատակով ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) եւ ջրօգտագործողների հետազոտության անցկացման խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը` հանձնարարելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկշաբաթյա ժամկետում մեկ անգամ եւս քննարկել եւ, անհրաժեշտության դեպքում, առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ։
Նիստում քննարկվել են նաեւ ընթացիկ այլ հարցեր։

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69