Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԽՈԶԻ ՄՍԻ 30%-ՈՑ ԹԱՆԿԱՑՈՒՄ
01/12/2010 18:11
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԽՈԶԻ ՄՍԻ 30%-ՈՑ ԹԱՆԿԱՑՈՒՄ

Մինչ Ամանոր ընկած ժամանակահատվածում տավարի մսի գինը Հայաստանում կաճի 6-8%-ով: Միևնույն ժամանակ, հունվարին կանխատեսվում է կտրուկ թանկացում: Այս տեղեկությունը «Բիզնես 24»-ին տրամադրեց «Կարաս» թոնրատների ցանցի հիմնադիր տնօրեն Տիգրան Յուզբաշյանը:
 
Ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանում տավարի մսի գինը աճում է ամեն օր. վերջին շաբաթվա ընթացքում այն ավելացել է ևս 5%-ով: Սա պայմանավորված է խոշոր գյուղացիական տնտեսություններում տիրող օլիգոպոլիկ իրավիճակով: Մոտ երկու տասնյակ ֆերմերային խոշոր տնտեսություններ կարողանում են գին թելադրել տավարի մսի շուկայում` հաճախ ստեղծելով արհեստական դեֆիցիտ: Հիշեցնենք, որ ներկա պահին տավարի մսի գինը տատանվում է 2500-2700 դրամի միջակայքում: Յուզբաշյանը նշեց, որ տավարի մսի շարունակական թանկացման պատճառով հանրապետությունում նկատվում է հավի մսի պահանջարկի աճ` հիմնականում ներմուծվող:
Ինչ վերաբերում է Հայաստանում խոզի մսի գնին, ապա այն վերջին ժամանակահատվածում ընկել է 10-15%-ով, ինչը պայմանավորված է խոզի ժանտախտ հիվանդության տարածմամբ: Մեծ քանակությամբ անասուններ մորթվեցին, որպեսզի կանխվի վարակի տարածումը Հայաստանում: Տ. Յուզբաշյանի խոսքերով, եթե այժմ նկատվում է պահանջարկի անկում, ապա Նոր տարվա նախօրերին և հունվար ամսին կգրանցվի խոզի մսի պահանջարկի կտրուկ աճ, որը կպայմանավորվի առաջացած դեֆիցիտով: «Անցյալում եղել են դեպքեր, երբ հունվարին գրանցվել է խոզի մսի գնի 30%-ոց աճ: Կարծում եմ, այս տարի կարող ենք ակնկալել նմանատիպ իրավիճակ», – պարզաբանեց Յուզբաշյանը: Ներկայում խոզի մսի գինը տատանվում է 2000-2200 դրամի միջակայքում:
Անդրադառնալով Հայաստանում գառան մսի գնի կտրուկ տատանումներին` Տ. Յուզբաշյանը նշեց, որ այն պայմանավորված է արտահանման պետական թույլատվությամբ, դրան հաջորդող արգելքով և երկրորդ թույլատվությամբ: Այժմ մեկ կիլոգրամ գառան մսի արժեքն է 3000-3300 դրամ, իսկ ապագայում նույնպես գառան մսի գինը կախված կլինի պետության կողմից ընդունվող որոշումներից:

Ի դեպ, արտասահմանում հետաքրքրված են ոչ միայն գառան, այլ նաև տավարի մսով: Մի շարք արտասահմանյան ընկերություններ պատրաստ են արտահանման նպատակով մեծ քանակությամբ տավարի միս գնել: Սակայն, եթե Հայաստանում գառան մսի փոքր պահանջարկը թույլ է տալիս որոշ քանակությամբ արտահանում իրականացնել, ապա տավարի մսի դեպքում իրավիճակն այլ է: Այս պահի դրությամբ մեր գյուղացիական տնտեսությունները ի վիճակի են արտադրել այնքան տավարի միս, որքան որ սպառում է հանրապետությունը, և տավարի մսի արտահանման դեպքում երկրում կառաջանա սուր դեֆիցիտ:

 
Տ. Յուզբաշյանը համոզված է, որ արտասահմանում տավարի մսի պահանջարկը շարունական բնույթ է կրում, և պետությունը ամեն դեպքում չպետք է կորցնի այս հնարավորությունը ու պետք է խթանի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի աճը: «Կարողանալով ճիշտ կազմակերպել տավարի մսի արտահանումը, պետությունը կարող է զգալի ավելացնել երկրի արտահանման ծավալները, և ամենակարևորը լուրջ ֆինանսական հոսք ապահովել դեպի գյուղատնտեսության ոլորտ», – նշեց Տ. Յուզբաշյանը:
AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2