ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
2010թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 11.2%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` հաշվետու այս ինն ամիսների արդյունքներով հանրապետությունում մսի արտադրության ծավալները (ներառյալ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվածը (բացառությամբ ներքին սպառումը)) կազմել են 32475.5 տոննա:
Այս նույն ժամանակահատվածում մսամթերքի (ներառյալ երշիկեղեն) արտադրության ծավալները նվազել են 0.8%-ով և կազմել 2634.7 տոննա: