22/07/2008 12:45
ՀՄՀ – 870 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան ՊՈԱԿ-ի եւ ՙԱկադեմիկ Վ.Ի.Եղիազարովի անվան Ջրային Հիմնահարցերի եւ Հիդրոտեխնիկայի Ինստիտուտ՚ ՓԲԸ-ի, որը հանդես է գալիս ՙWYG International՚ եւ ՙՋԵՆ՚ Ֆինանսական, ճարտարագիտական եւ կառավարման գծով խորհրդատվական ՍՊԸ-ների հետ համատեղ, նախագծման եւ շինարարության վերահսկման աշխատանքների պայմանագիր կնքվեց, համաձայն որի նշված ընկերությունները ՀՄՀ-Հայաստանի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում պետք է իրականացնեն մինչեւ 523 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երրորդ կարգի ջրանցքների, 20 խորքային հորերի եւ 55 կիլոմետր էլեկտրաէներգակիր մալուխների վերականգնման աշխատանքների նախագծումն ու շինարարության վերահսկումը: Պայմանագիրը կնքվեց ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գրասենյակում: Այն ստորագրեցին ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը եւ ՙՋրային Հիմնահարցերի եւ Հիդրոտեխնիկայի Ինստիտուտ՚ ՓԲԸ-ի տնօրեն Մարտին Հովսեփյանը:
Պայմանագիրը կնքվում է 3 տարի ժամկետով` 870.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Նախագծում ընդգրկված են Հայաստանի բոլոր 10 մարզերը: Ներկայում գործող 52 Ջրօգտագործողների ընկերությունները լուրջ դերակատարություն են ունենալու նախագծի իրագործման ընթացքում` օգնելով գտնել այն համայնքները, որոնց երրորդ կարգի ջրանցքները իրոք վերանորոգման կարիք ունեն: Շահառու կդառնան այն համայնքները, որոնք պատրաստ կլինեն ապահովել նախագծման եւ շինարարական աշխատանքների իրականացման 15% համաֆինանսավորումը:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
Արծաթ
781.52
+13.6
18:00 07/09/26
16:26 07/09/26
15:16 07/09/26