Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳԻՐ
06/05/2011 17:00
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳԻՐ

Մայիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը ստորագրեցին «Տեղեկատվության և ռեսուրսների փոխանակման ուղղությամբ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Շատ եմ կարևորում «Տեղեկատվության և ռեսուրսների փոխանակման ուղղությամբ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, քանի որ բոլոր չորս կառույցները պետք է աշխատեն միասինիր`ի նպաստ երկրի տնտեսության զարգացմանը»,- իր խոսքում ասաց Տիգրան Դավթյանը: Նախարարը տեղեկացրեց, որ ստորագրող կողմ հանդիսացող կառույցները ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի անդամներ են և միմյանց հետ փոխգործակցելու տարիների փորձ ունեն:

Շեշտելով կառույցներից յուրաքանչյուրի մարդկային, տեղեկատվական, տեխնիկական ռեսուրսներն ու կազմակերպչական հնարավորությունները` նախարար Տ. Դավթյանն անհրաժեշտ համարեց այդ ռեսուրսների համադրումը և միմյանց համար դրանց հասանելիության ապահովումը: «Այս հուշագրի ստորագրումը անհրաժեշտ քայլ է գործարար աշխարհը ներկայացնող կառույցների հետ համագործակցությունը սերտացնելու և համատեղ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ամփոփելով խոսքն ասաց Էկոնոմիկայի նախարարը:

«Տեղեկատվության և ռեսուրսների փոխանակման ուղղությամբ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը նպատակ ունի ստորագրող կողմերի միջև ընդլայնել տեղեկատվության և ռեսուրսների փոխանակմանն ուղղված համագործակցության շրջանակները և գործարար միջավայրի բարելավման և նորարարությունների ներդրման միջոցով զարգացնել պետական-մասնավոր հատվածների համագործակցությունը` հիմք ընդունելով հավասարության և փոխադարձ շահերի պաշտպանության սկզբունքները:

Սույն համագործակցությունը լայն հնարավորություններ կընձեռի կողմերին սերտացնելու սոցիալական գործընկերությունը, նպաստելու արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև միմյանց միջև ակտիվացնելու երկխոսությունը, տեղեկատվության փոխանակումը և գործարար կապերը:

Հուշագրի համաձայն կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով` ընթացիկ գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, համատեղ ծրագրերի իրականացում, ռեսուրսների փոխադարձ փոխանակում, համատեղ հանդիպումների, քննարկումների և միջոցառումների (ուսուցողական դասընթացներ, կլոր սեղաններ, սեմինարներ, խորհրդակցություններ) կազմակերպում:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11