Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
17/11/2010 11:44
Կիսվել

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Նոյեմբերի 16-ին Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի դեղագործության մրցունակության միջազգային երրորդ համաժողովը: Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Իր խոսքում կարևորելով Հայաստանում դեղագործության` որպես արդյունաբերության կայուն զարգացող ճյուղերից մեկը դարձնելու գաղափարը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշել է. “Կարելի է փաստել, որ Հայաստանում դեղարտադրության զարգացման հիմքը ձևավորված է, ուղղակի ոլորտը իր մրցունակության բարձրացման համար առավել համախմբվելու, մարտահրավերները գնահատելու և զարգացմանը խոչընդոտող հարցերին արագ լուծումներ առաջարկելու և դրանք իրականացնելու խնդիր ունի: Կարծում եմ, որ մոտ ապագայում դեղագործական բնագավառը կհանդիսանա հանրապետության գիտատար և նորարարական բնագավառներից մեկը և, գրավելով առաջատար դիրքեր` իր ավանդը կներդնի հանրապետության տնտեսության ինովացիոն զարգացման գործում”:

Համաժողովը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի և Դեղարտադրողների և ներմուծողների միության կողմից` ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության և Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ համատեղ:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Հայաստանում դեղագործության մրցունակության առաջին` 2008թ.-ի, համաժողովից ի վեր դեղագործության ոլորտի ձեռքբերումները, քննարկել միջազգային ստանդարտների ներդրման գործընթացը և մասնագետների վերապատրաստման հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև հիմքեր ստեղծել ոլորտի շահագրգիռ կողմերի միջեւ` համագործակցության հնարավորությունները խթանելու եւ արտասահմանյան գործընկերներ գտնելու համար:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2