06/10/2010 16:42
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ. 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿԱՃԻ 8%-ՈՎ
2011 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 8 տոկոսով։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն` այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում: «Այս տարի հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 17 տոկոս, իսկ հաջորդ տարի այս ցուցանիշները հստակորեն կավելանան։ Այսինքն` կհասնենք և հնարավոր է` կանցնենք նախաճգնաժամային` 2008 թվականի ցուցանիշներին»,- ընդգծել է Տիգրան Դավթյանը։
ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով, այս տարվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ-ի 42-44 տոկոսի շեմին, որը չի համարվում ռիսկային։ «Պարտքի ռիսկային շեմը 50-60 տոկոսն է, որն արդեն հատել են եվրոպական բազմաթիվ պետություններ։ Իհարկե, մենք չպետք է հասնենք դրան, այլ` լինենք զգույշ»,- ասել է նախարարը։
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
