Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՄԻՆՍԿՈՒՄ  ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է  ԱՊՀ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
19/05/2011 21:04
Կիսվել

ՄԻՆՍԿՈՒՄ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

 

Այսօր Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում բացվել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Այն մեկնարկել է կառավարությունների ղեկավարների արարողակարգային լուսանկարահանմամբ: Նեղ կազմով նիստին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված ձևաչափով հանդիպումը:

Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում արծարծված կարևորագույն հարցերից էր Ազատ առևտրի գոտու պայմանագրի նախագիծը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի ավարտին լրագրողներին տեղեկացրել է, որ բոլոր երկրների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կառավարությունների տեսակետները, թե ինչ խնդիրներ են առկա, որոնք են ենթակա մասնագիտական մակարդակով քննարկման: Հիմնականում փաստաթուղթն ընդունվել է որպես հիմք, նշվել է, որ դրա գաղափարախոսությունն ընդունելի է բոլոր կառավարությունների համար, բայց տեխնիկական մակարդակով պետք է քննարկվեն մաքսային տուրքերի, մաքսային վճարների սահմանափակումների խնդիրները:

Տիգրան Սարգսյանի խոսքով` որոշում է կայացվել, որ փաստաթուղթը հիմք ընդունելով` փոխվարչապետերի մակարդակով կլինի ևս մեկ հանդիպում, որպեսզի բոլոր խնդիրներին, վիճահարույց հարցերին լուծումներ գտնվեն:«Հայաստանն այս պահի դրությամբ որևէ վիճահարույց հարց չունի այդ փաստաթղթի հետ կապված, և մենք պատրաստ էինք այն ստորագրել նույնիսկ այսօր, բայց քանի որ փաստաթուղթը պետք է ընդունվի կոնսենսուսով, մի խումբ երկրներ առաջարկեցին, որ լրացուցիչ քննարկվի և հաջորդ` հոկտեմբերյան հանդիպմանը, որ տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում, ստորագրվի վերջնական տեքստով»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

 

Գնահատելով Բելառուս կատարած պաշտոնական այցի արդյունքները` ՀՀ վարչապետը կարևորել է ունեցած հանդիպումները: «Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից մանրակրկիտ քննարկվեցին բոլոր այն խնդիրները, որոնք մեզ հետաքրքրում էին: Մասնավորապես, խոսքը գնում է գյուղտեխնիկայի մասին` ինչպես գյուղտեխնիկայի մատակարարման, այնպես էլ Հայաստանում գործարանի կառուցման, որը կարող է բելառուսական գյուղտեխնիկայի հիմք հանդիսանալ»,- նշել է ՀՀ վարչապետը: Այդ տեսակետից անհրաժեշտ էր իմանալ և՛ Բելառուսի նախագահի, և՛ վարչապետի կարծիքը, թե ինչպիսի քաղաքականություն են իրենք այդ առումով իրականացնում: «Այստեղ հստակ եղավ նրանց քաղաքական դիրքորոշումը, և աշխատանքներն այս առումով շարունակվելու են: Նույնը վերաբերում է նաև ավտոբուսների մատակարարմանը`մեր քաղաքային տնտեսությունն արդիականացնելու տեսակետից: Քանի որ նրանք արտադրում են ժամանակակից ավտոբուսներ, անհրաժեշտություն կար քննարկել որակակական հատկանիշները, գնային առանձնահատկությունները»,- պարզաբանել է Տիգրան Սարգսյանը: Այս առումով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հանդիպումը խոշոր գործարանների տնօրենների հետ հնարավորություն է տվել ավելի հստակ պատկերացումներ կազմել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

 

«Երրորդ ուղղությունը զբոսաշրջությունն էր: Պետք է կարողանալ Բելառուսից զբոսաշրջիկներ բերել Հայաստան: Պայմանավորվեցինք, որ տուրօպերատորների միջև հաստատվեն կապեր»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետը:

Խոսվել է նաև Հայաստանի Հանրապետությունից գյուղատնտեսական ապրանքների մատակարարման մասին, որոնց նկատմամբ կա մեծ հետաքրքրություն: «Հետաքրքրություն կա նաև սննդարդյունաբերության բնագավառում մեր արտադրանքի նկատմամբ: Կարևոր էր, որ խոսակցությունը շատ կոնկրետ, առարկայական էր գնում` ըստ ապրանքատեսակների, ծառայությունների: Կան շատ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, և անհրաժեշտ է համագործակցության տնտեսական ներուժն ամբողջությամբ իրացնել: Այդ տեսակետից կայացավ մեր առաջին հանդիպումը Բելառուսի Հանրապետության նորանշանակ վարչապետի հետ: Ձևավորվեցին ջերմ մարդկային հարաբերություններ, ինչը նույնպես կարևոր է, որ այս բոլոր խնդիրները լուծվեն»,- ընդգծել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մինսկում այսօր գումարվել է նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստը: Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակ ունի:

 

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25