10/09/2010 11:39
ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Բրիտանական De La Rue ընկերությունը, որը զբաղվում է անձնագրերի, թղթադրամների, սերտիֆիկատների և պետական այլ փաստաթղթերի արտադրությամբ, հայտարարել է, որ ընկերության աշխատակիցները կեղծել են շուրջ 150 տաբեր ընկերությունների և կազմակերպությունների տրամադրված փաստաթղթերի որակի մասին եզրակացությունները:Ինչպես նշել են De La Rue ընկերության ներկայացուցիչները` իրականացված խախտումները բացահայտվել են ներքին վերահսկողական ստուգումների ընթացքում: Ներկայումս այս գործը քննում է առավել խոշոր ծավալների հասնող խարդախությունների դեմ պայքարող բյուրոն (The Serious Fraud Office, SFO):
De La Rue-ն թղթադրամների, անձնագրերի, վարորդական իրավունքների արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել է 1821 թվականին:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
