Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ
09/11/2010 17:13
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում նոյեմբերի 9-ին ամփոփվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող` Երևան-Աշտարակ 11.71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցութային փաթեթները:

Հիշեցնենք, որ մրցույթին փաստաթղթեր ներկայացրած 3 կազմակերպությունները վերոնշյալ ճանապարհահատվածի վերակառուցման համար առաջարկել էին հետեւյալ գները.  ավստրիական “STRABAG International” ընկերությունը` 51,141 մլն ԱՄՆ դոլար, Ամերիկյան` “Fele Technologies” ընկերությունը` 18,944 մլն ԱՄՆ դոլար եւ իսպանական “MJGRUAS”-ը` 22,618 դոլար: 

Նախարար Մանուկ Վարդանյանը նշել է, որ աշխատանքային խումբը իրականացրել է հայտերի գնահատում, որին մասնակցել են Ասիական զարգացման բանկի գնահատման փորձագետ: Գնահատումը ներառել է հայտերի լիարժեքության ստոգում, հայտերի` առաջադրված պայմաններին եւ ժամկետներին լիովին համապատասխանության գնահատում, թվաբանական սխալների ուղղումներ, հայտատուների իրավասության, փորձի եւ ֆինանսական կարգավիճակի գնահատում: 

Հայտերի գնահատումից հետո հանձնաժողովը կայացրել է հետեւյալ որոշումները.  “STRABAG International” հայտատուն համապատասխանում է  բոլոր առաջադրված պայամններին, ունի փորձին վերաբերող որակավորում եւ ֆինանսական ռեսուրսներ` առաջարկվող պայմանագիրն իրականացնելու համար, սակայն հայտատուի առաջարկած գինը մոտ երկու անգամ գերազանցում է նախահաշվային գինը: Հանձնաժողովը որոշել է մերժել հայտը` գնի անընդունելի բարձր լինելու պատճառով:

“Fele Technologies” հայտատուն ներկայացրել է նվազագույն գինը, սակայն չի նշել հայտի գինը հայտի նամակում: Հայտերի բացման ընթացքում գինն ընթերցվել է ծալաթերթիկից: Հայտատուն չի ներկայացրել պահանջվող փորձի վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ, շինարարական աշխատանքների իրականացման համար առաջարկել է 22 ամիս` նախատեսված 17,5 ամիսների դիմաց: Հանձնաժողովը որոշել է մերժել հայտը պահանջվող փորձի ապացույցների բացակայության, շինարարական աշխատանքների համար սահմանված ժամկետի խախտման եւ հայտի նամակում հայտի գնի բացակայության պատճառով:

“MJGRUAS” հայտատուի մոտ չի բավարարում մրցութային փաստաթղթերով պահանջվող ասֆալտի վերամշակման, հողային աշխատանքների, ցեմենտ-բետոնե ծածկով ճանապարհների իրականացման մասով փորձը: Հանձնաժողովոը որոշել է մերժել հայտը` պահանջվող փորձի բացակայության պատճառով: 

Ելնելով վերը նշվածից հանձնաժողովը որոշել է հայտատուներից ոչ մեկին հաղթող չճանաճել:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2