Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՆԱԻՐԻՏ – ՎԹԱՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՊԱՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՐԺԵՆԱՆ 20 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
18/05/2009 17:35
Կիսվել

ՆԱԻՐԻՏ – ՎԹԱՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՊԱՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՐԺԵՆԱՆ 20 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Այսօվանից «Վառգոս» մոնտաժային ՍՊԸ-ի օժանդակությամբ սկսվել են մայիսի 14-ին «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարի արդյունքում այրված եւ փլուզված տեղամասի ապամոնտաժման աշխատանքները:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեց «Նաիրիտ»-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, ապամոնտաժումն անհրաժեշտ է տվյալ տեղամասում նոր պայթյունների կամ հրդեհի վտանգն ամբողջապես չեզոքացնելու, պայթյունի հետեւանքով թափված եւ սարքավորումների մեջ մնացած քիմիական նյութերը լիարժեքորեն վնասազերծելու, ինչպես նաեւ դեպքի վայրում քննչական մարմինների եւ փորձագետների անվտանգ եւ անխափան աշխատանքը կազմակերպելու համար: Այդ աշխատանքները ղեկավարվում են «Նաիրիտ»-ի ղեկավար կազմի կողմից: Միայն ապամոնտաժման աշխատանքները, հաշվի առնելով դրանց իրականացման բարձր ռիսկայնության մակարդակը, նախնական գնահատմամբ, կարժենան մոտ 20 միլիոն դրամ: Վթարի արդյունքում գործարանի կրած ողջ վնասի մասին ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի միայն իրականացվող վերականգնողական-նախագծային աշխատանքների ավարտից հետո:

Ա. Հարությունյանի տեղեկացմամբ` ներկայում ձեռնարկության մյուս տեխնոլոգիական գծերն աշխատում են, արտադրական պրոցեսները շարունակվում են, իսկ աշխատանքային հատուկ ռեժիմը կպահպանվի մինչեւ քննչական գործողությունների եւ գործարանի մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների ավարտը, ինչն ակնկալվում է առաջիկա ժամանակահատվածում:

AMP
09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57