Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ՊԱՆԻՐ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
03/12/2010 17:06
Կիսվել

«ՊԱՆԻՐ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ՏՄՊՊՀ-ն (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) ավարտել է «պանիր» ապրանքային շուկայի ուսումնասիրությունը եւ նախապես արված հայտարարությանհամաձայն, ուսումնասիրության արդյունքներն այսօր ներկայացվեցին հանրությանը:

Պանրի շուկայում աշխատող 78 տնտեսվարող սուբյեկտներից Հանձնաժողովն իրենց գործունեության մասին մանրամասն տեղեկատվություն էր պահանջել առավել խոշոր 16 ընկերություններից: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշվածներից ամենախոշորը «Աշտարակ կաթ» ընկերությունն է, որը գրավում է շուկայի ավելի քան 30 տոկոսը եւ ընդհուպ մոտեցել է գերիշխող սուբյեկտ ճանաչվելու համար անհրաժեշտ սահմանագծին: Սակայն, գործող օրենսդորությամբ ընկերությունը չիկարող ճանաչել գերիշխող, անկախ շուկայում ունեցած իր ազդեցությունից:

Ներկայում ԱԺ-ում գտնվող օրենքի  փոփոխությունների նախագծի ընդունումից հետո  «Աշտարակ կաթը» արդեն առկափաստերի հիման վրա կարող է ճանաչվել գերիշխող դիրք ունեցող:

Միաժամանակ չի բացառվում, որ մոտ ապագայում շուկայի նոր ուսումնասիրություն անցկացվի, որի արդյունքում ընկերությունը ճանաչվի գերշխող դիրք ունեցող, քանի որ այն մեծ թափով ընդլայնում է իր գործունեությունը եւ առաջիկայում կարող է հատել անհրաժեշտ սահմանագիծը:

Ինչ վերաբերում է պանրի գնի բարձրացման պատճառներին, տեղեկատվություն ներկայացրած բոլոր 16 ընկերությունները դա հիմնականում պայմանավորել են կաթի գնի բարձրացմամբ: Հանձնաժողովի ուսումնասիրությունը պարզել է, որ շուկայում, իրոք, առկա է մթերվող կաթի գնի բարձրացում, բայց եւ պարզվել է, որ պանրի գնի բարձրացումը համարժեք չէ կաթի թանկացմանը:

Պարզվել է նաեւ, որ պանրի գինն առաջինը բարձրացրել է հենց ամենախոշոր՝ «Աշտարակ կաթ» ընկերությունը: Մյուս արտադրողները հետեւել են վերջինի վարքագծին: Ընդ որում, բարձրացումը տեղի է ունեցել ոչ միաժամանակ: Ի դեպ, այս փաստերի ներքո, ուսումնասիրութան ընթացքում «Աշտարակ կաթն» արդեն 400-500 դրամով իջեցրել է պանրի գինը, ինչի մասին վկայում են երեւանյան սուպերմարքեթներում Հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդյունքները:

Ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը նաեւ պարզել է, որ ընտրված 16 ընկերություններն ապահովում են պանրի արդյունաբերական արտադրության շուրջ 80 տոկոսը: Մինչդեռ, ընկերություններից ստացված տեղեկատվությունը ԱՎԾ-ից ստացված տվյալների հետ համադրելիս, ստացվում է ընդամենը 7-8 տոկոս:

Անիրական համարելով ընկերությունների ներկայացրած տվյալները, Հանձնաժողովը ենթադրում է, որ առկա են ստվերային շրջանառության մեծ ծավալներ, ուստի եւ որոշում կայացվեց ուսումնասիրության արդյունքները տրամադրել հարկային մարմիններին:

Ուսումնասիրությունը բացահայտեց մեկ կարեւոր հանգամանք եւս. 2009թ-ի տվյալներով պանրի արտադրության մեջ մեծծավալով կաթի փոշի է օգտագործվել, մինչդեռ այս տարի բոլոր արտադրողները օգտագործել են միայն բնական կաթ: Արտադրողների այս պնդումներն արժանահավատ չհամարելով՝ Հանձնաժողովը փորձաքննության է ենթարկել կաթնամթերքի որոշտեսակներ:

Փորձաքննության արդյունքները բացահայտել են ոչ միայն կաթի փոշու առկայություն, այլեւ կաթնային ծագում չունեցողորոշակի նյութեր, մասնավորապես՝ սոդա, որի օգտագործումը կաթնամթերքի արտադրության մեջ արգելված է կառավարության համապատասխան որոշումներով եւ հաստատված ստանդարտներով:

Փորձաքննության այս արդյունքներն էլ Հանձնաժողովը որոշեց տրմադրել Գյուղատնտեսության նախարարությանը՝ հետագա ուսումնասիրության համար:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2