Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԳԱԶԱԼՑՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՐԶԵՑՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21/05/2009 12:08
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԳԱԶԱԼՑՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՐԶԵՑՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի շուրջ երեք տասնյակ պատագամավորներ նախաձեռնել են եւ խորհրդարանի գնահատմանը ներկայացրել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծ: Նախագծի համահեղինակ Ռոբերտ Թովմասյանի   ներկայացմամբ` փոփոխությունն ուղղված է  գազալցման կայանների շահագործման պարզեցմանը, որից կշահեն նաեւ  ծառայությունից օգտվողները: Գործող օրենքով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման համար նախատեսված հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է դիտարկվում կայանում տեղակայված գազալցման խողովակների քանակը: Արդյունքում տնտեսավարողները խողովակների քանակը հասցնում են նվազագույնի` սպառողների համար անհարմարություն ստեղծելով եւ հերթեր գոյացնելով: Պատգամավորներն առաջարկում են հաստատագրված վճարի չափը պայմանավորել գազի ծավալով: Պատգամավորի կարծիքով` այս փոփոխությունը կնվազեցնի նաեւ կոռուպցիոն ռիսկերը. տնտեսավարողը չի կարողանա համաձայնության գալ տեսուչի հետ եւ փոխել գազաչափի տվյալները, քանի որ ցուցմունքները մշտապես կգրանցվեն  նաեւ «Հայռուսգազարդում»:  Բյուջեի եկամուտների վրա այս փոփոխությունը, ըստ համահեղինակի, որեւէ ազդեցություն չի ունենա: Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ`    նկատելով, որ գործընթացը պարզեցվում է թե տնտեսավարողի եւ թե  սպառողի համար:  Հանձնաժողովի նախագահն առաջարկեց այս փոփոխությանը զուգահեռ  ամրագրել  հարկման նվազագույն չափ:

Նշենք, որ հանրապետությունում կան ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ զբաղվող 248 տնտեսավարողներ: Ի դեպ, 2010 թ.-ից կառավարությունը նախատեսում է գազալցման նոր տարբերակ` կարգավորիչ աշտարակներով եւ ծախսաչափերով:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98