Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
2011Թ-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ  ԱԱՀ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԿԱՐՈՂ  ԵՆ ԴՈՒՐՍ ԳՐԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ
03/12/2010 21:50
Կիսվել

2011Թ-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԱԱՀ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ԳՐԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

Գալիք տարեսկզբից հանրապետությունում ավելացված արժեքի հարկ վճարողների համար  գործելու է կամ էլեկտրոնային  եղանակով կամ հարկային մարմնից ձեռք բերված հատուկ ձևերի լրացմամբ` հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգ:  Դեկտեմբերի 3-ին լրագրողներին ներկայացնելով այդ հաշիվների դուրս գրման մեխանիզմները` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը նշել է, որ նախկինում արձանագրվել են կազմակերպությունների կողմից  բազմաթիվ կեղծ հաշիվների դուրս գրման փաստեր, իսկ  այս փոփոխությամբ, ի սկզբանե, կկանխարգելվեն նման երևույթները: «Դա հնարավորություն կտա ամբողջովին կանոնակարգել հաշիվների դուրս գրման, ստացման ողջ  պրոցեսը»:

ՊԵԿ նախագահի տեղակալը նշված փոփոխությունը կարևորել է նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման տեսանկյունից, քանի որ, եթե նախկինում ԱԱՀ վճարողները 100 հազար դրամը գերազանցող բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկություն էին ներկայացնում հարկային մարմնին, ապա այս փոփոխության արդյունքում այդ գործարքները կիրականցվեն համացանցի միջոցով և կազմակերպությունները նման տեղեկություններ տալու անհրաժեշտություն չեն ունենա: Այսօր 3000-ից ավել հարկ վճարողներ հաշիվ-հաշվետվությունները ներկայացում են էլեկտրոնային եղանակով և որոշակիորեն կրճատվել են նրանց շփումները հարկային մարմնի հետ:  

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանն էլ  փաստել է, որ լիարժեք ապահովված է այս գործառույթի տեխնիկական սպասարկումը: «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագիրն արդեն աշխատում է  և գալիք տարվանից դուրս գրված հաշիվներն ամփոփվելու են ՊԵԿ-ի կենտրոնացված տեղեկատվական բազայում»: Ըստ նրա, հարկ վճարողներին մատուցվող այս նոր ծառայությունը, KPMG և այլ միջազգային կազմակերպությունների փորձագետների գնահատմամբ`  մի քայլ առաջ է նույնիսկ շատ առաջատար երկրների փորձից: Հարկ վճարողներն այս նոր ծրագրին կարող են ծանոթանալ www.e-invoice.taxservice.am  կայքէջում, որտեղ ծրագրից օգտվողների համար կան նաև ուսուցողական հոլովակներ: 

AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58