Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀՀ ՊԵԿ – ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԵՆԳԱՎԻԹԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
15/12/2010 10:36
Կիսվել

ՀՀ ՊԵԿ – ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԵՆԳԱՎԻԹԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Հարկ վճարողների սպասարկումը որակապես նոր, միջազգային չափանիշների բարձրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերն այսօր քննարկվել են Շենգավիթի հարկային տեսչությունում: Կազմակերպված հավաքի նպատակն է այս տեսչության կողմից սպասարկվող հարկ վճարողներին նաև իրազեկել կատարված որոշ օրենսդրական փոփոխությունների և Կառավարության կողմից  ընդունված որոշումների մասին: Խնդրի լուծման հետ կապված Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից հարկային մարմնի սպասարկման գործառույթներ իրականացնող  ստորաբաժանումներին արդեն տրված են կոնկրետ հանձնարարականներ` հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման վերաբերյալ: 

Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման գործընթացի հետ կապված, հարկային համակարգում կատարվել են  հարկային տեսչությունների շենքային պայմանների բարեկարգում, հարկային ծառայողների աշխատանքային պայմանների բարելավում. համակարգը ապահովվել է բարձրակարգ համակարգչային տեխնիկայով, մշակվել և ներդրվել է  առաջնակարգ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված միասնական էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն տվեց ավտոմատացնել հարկային մարմնում իրականացվող գործընթացները և գործառույթների գերակշիռ մասը: 

Դրա շնորհիվ էապես բարձրացել է հարկային ծառայողների աշխատանքի արդյունավետությունը և ապահովվել որակյալ ծառայությունների մատուցում հարկ վճարողների բոլոր խմբերին: Բարեփոխումների շարքում կարևոր փոփոխություններից է նաև հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելու հնարավորության ընձեռումը:
Շենգավիթի ՀՏ պետ Վարդգես Խալաթյանի  խոսքերով` բարեփոխումների գործընթացը մեկնարկել է դեռևս երկու տարի առաջ և  պարբերաբար վերադաս հարկային մարմնի կողմից տարածքային տեսչությունների հարկային ծառայողների համար կազմակերպվում են  դասընթացներ, սեմինարներ և քննարկումներ` կապված ինչպես օրենսդրական փոփոխությունների քննարկման, այնպես էլ վերջիններիս վարքագծի կանոնների քննարկման նպատակով: Նրա հավաստմամբ, իրականացված միջոցառումներն ունեն շարունակական բնույթ, քանի որ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը նպաստելու  է նաև հարկերի կամավոր վճարման /ինքնագնահատման/ համակարգի կայացմանը, ինչը մեծապես կարևորվում է նաև  կոմիտեի նախագահի կողմից:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12