18/11/2010 14:09
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – ԻՐԱՑՈՒՆԻՑ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 0.5%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի:
Վերլուծության համաձայն, 2010թ.–ի սեպտեմբեր ամսին խոշոր հարկ վճարողների իրացումից հասույթը կազմել է 169.7 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 0.5%-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 165 կազմակերպությունների մոտ, իսկ 155 կազմակերպությունների մոտ` նվազում:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
