20/10/2010 12:08
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 1,5%-ՈՎ
ՀՀ խոշոր հարկ վճարողների աշխատողների միջին ցուցակային թիվը 2010թ.-ի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 1.5 %-ով և կազմել 112426 մարդ: Բացի այդ, զուգահեռաբար աճել է նաև աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշը և այս տարվա հուլիսին արձանագրվել է 14.5% աճ նախորդ տարվա հուլիս ամսվա նկատմամբ: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն` մշակվելով և վերլուծության ենթարկվելով «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի օգոստոս ամսին նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
