Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 79.06-1.64 WTI - 76.50-1.34
COMEX:  GOLD - 4216.40-0.18 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1662.00-0.37
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.72+0.28 EUR/GBP - 1.1451-0.14
FOREX:  EUR/USD - 1.1451-0.14 GBP/USD - 1.3236+0.03
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 72353.96+1.55 TOPIX - 4095.05+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23768.52-0.65 SSEC - 4163.10+1.78
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
22/06/2026  CBA:  USD - 368.07-0.08 GBP - 487.1-0.18
22/06/2026  CBA:  EURO - 421.59-0.38
22/06/2026  CBA:  GOLD - 49121-1019 SILVER - 765.23-36.68
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 3,4%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ 178.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ
20/12/2010 15:47
Կիսվել

ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 3,4%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ 178.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի հոկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի:
 
Վերլուծության արդյունքների համաձայն, 2010թ.–ի հոկտեմբեր ամսում ՀՀ խոշոր հարկ վճարողների իրացումից հասույթը կազմել է 178.9 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 3.4%-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 170 կազմակերպությունների մոտ` 31.7 մլրդ դրամով և նվազել 155-ի մոտ` 24.6 մլրդ դրամով:
 
Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա հոկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել են 24.2%–ով և կազմել 49.2 մլրդ դրամ: Ընդ որում` ներմուծման ծավալները աճել են 105 կազմակերպությունների մոտ շուրջ 8.1 մլրդ դրամով և նվազել` 95-ի մոտ համապատասխանաբար 22.5 մլրդ դրամով:

Արտահանման ծավալները 2010թ.-ի հոկտեմբերին կազմել է 22.0 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 19.3 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 2.7 մլրդ դրամով:

AMP
22/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.07
-0.08
Եվրո (EUR)
421.59
-0.38
Ռուբլի (RUR)
4.9813
-0.0282
Լարի (GEL)
138.83
-0.09
49121
-1019
Արծաթ
765.23
-36.68