Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀՀ ՊԵԿ – ԱՆԱՊՐԱՆՔ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԵԼ Է 1 ՄԼՐԴ 300 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
22/11/2010 15:31
Կիսվել

ՀՀ ՊԵԿ – ԱՆԱՊՐԱՆՔ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԵԼ Է 1 ՄԼՐԴ 300 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության Սևանի բաժնի և տարածքային հարկային տեսչության աշխատակիցներն օրերս մի շարք խոշոր բացահայտումներ են կատարել: Արդյունքում անապրանք գործարքներ իրականացրած և հարկեր վճարելուց չարամտորեն խուսափող մի շարք անձանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Կան կալանավորվածներ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից` անապրանք գործարքների հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 1մլրդ 300 մլն դրամի վնաս:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում նախ քրեական գործ է հարուցվել մայրաքաղաքի բնակիչ Սերգեյ Մուրադյանի նկատմամբ, ում կողմից ղեկավարած տարբեր կազմակերպություններ պետությանն ընդհանուր առմամբ շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս են հասցրել: Մուրադյանը հանդես է եկել որպես Սևանի հարկայինում գրացված և մեծածախ առևտրով զբաղվող «ԼԵՎ-ԱԼ» ընկերության տնօրեն` ամբողջ ընթացքում չարամտորեն խուսափելով հարկեր վճարելուց:
ՀՀ ՊԵԿ ՕՀՎ Սևանի բաժնի պետ Աշոտ Մխիթարյանի տվյալներով`  բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ` այս ընկերությունը լրացուցիչ  207մլն դրամ պետք է վճարի:

Հետագա օպերատիվ միջոցառումները պարզ են դարձրել, որ Մուրադյանը լիազորագրերով ևս չորս ընկերությունների տնօրեն է հանդես եկել: Խոսքը Սևանի հարկային տեսչությունում գրանցված «Վահրամ Մարգարյան», «Նորայր-Էրիկ» և Նաիրիի հարկայինում գրանցված «Ջումանջի» և «Սալարդ» ընկերությունների մասին է: Այս ընկերություններն ընդհանուր առմամբ պետբյուջեին շուրջ 750մլն դրամի վնաս են հասցրել:

«Վահրամ Մարգարյան» ՍՊԸ-ում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է պետբյուջե վճարման լրացուցիչ 84մլն դրամ, իսկ «Նորայր-Էրիկ» ընկերությունում` 67մլն դրամ: «Ջումանջի» և «Սալարդ»-ում Նաիրիի տարածքային հարկային տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում արձանագրվել են համապատասխանաբար 49մլն և 537մլն դրամ, որոնք ենթակա են վճարման պետբյուջե»,- նշել է Ա. Մխիթարյանը: 

Սերգեյ Մուրադյանը կալանավորված է: Նույն ճակատագրին է արժանացել նաև Ճամբարակի բնակիչ Երիցյանը: Նա գրանցված է եղել մի դեպքում «Վիկտորիա Գևորգյան», «Գոռ և ընկերներ» կազմակերպությունների հաշվապահ, մյուս դեպքում էլ` «Անուշ և Վիկտորիա» ընկերության տնօրեն, այնինչ իրականում հենց ինքն է ղեկավարել այդ կազմակերպությունները, զբաղվել կեղծ հաշիվ-ապրանքագրերի դուրս գրմամբ և անապրանք գործարքներով: Դրանց հետևանքով պետությանը 60մլն դրամից ավելի վնաս է հասցվել: «ՊԵԿ քննչական վարչության կողմից Երիցյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Մեղադրանքներ են առաջադրվել նաև «Վիկտորիա Գևորգյան» ՍՊԸ տնօրեն Նարինե Պետրոսյանի և «Գոռ և ընկերներ» ՍՊԸ տնօրեն Աննա Գևորգյանի նկատմամբ: Երիցյանը կալանավորված է»:

Հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու համար նյութեր են նախապատրաստվել նաև Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ «Սարգիս-Վարդան» ընկերության տնօրեն Վարդան Մկրտչյանի վերաբերյալ: Կազմվել է ստուգման ակտ,  որի  համաձայն ընկերությունը պետբյուջե պետք է լրացուցիչ շուրջ 135մլն դրամ վճարի: Հարուցվել է քրեական գործ:  Վարդան Մկրտչյանը ևս կալանավորված է:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12