Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ
29/07/2010 12:49
Կիսվել

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ոգելից խմիչքի շշալցում` ծայրահեղ հակահիգիենիկ պայմաններում. ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքը բացահայտել են Տաշիրի տարածքային հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել և հաստատվել է, որ ստացված օպերատիվ տեղեկատվությունը ստույգ է` ոգելից խմիչքի կեղծ շշալցմամբ Լոռիում զբաղվել է Ստեփանավանի բնակիչ Խաչատուր Հունանյանը: 

Օպերատիվ հետախուզության վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները նախ հայտնաբերել են Հունանյանին, ապա ստուգման է ենթարկվել նրան պատկանող ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «Золотые купола» պիտակով մի քանի տասնյակ շիշ օղի: Ստուգումները շարունակվել են Հունանյանի տանը. վերջինս խոստովանել է, որ առանց պետական գրանցման ձեռնարկատիրությունը նա ծավալել էր իր սեփական տան առաջին հարկում: Այսպես կոչված արտադրամասում ևս հայտնաբերվել է շշալցված շուրջ 200 շիշ օղի, հազարավոր դատարկ շշեր, խցաններ, 96 տոկոսանոց օղու սպիրտ: Ապօրինի ձեռնարկատերը խոստովանել է նաև, որ այս պայմաններում շշալցումն իրականացվել է 2,5 տարի: 

Նախնական հաշվարկներով, այս գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը շուրջ 11,5մլն դրամի է հասնում, իսկ պետ.տուրքի մասով պետական բյուջե չի վճարվել 45մլն դրամ: Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների և Մարտունիի բաժինների աշխատակիցներն էլ օղու ապօրինի շշալցման և մանրածախ վաճառքի դեպքեր են բացահայտել Մարտունիում, Արմավիրում և Արարատում` ընդհանուր առմամբ` մի քանի հարյուր շիշ: Որոշ դեպքերում վաճառված օղիները եղել են առանց ակցիզային դրոշմանիշերի: 

Հատուկ միջոցառումների բաժինը նաև օպերատիվ այլ տեղեկություն էր ստացել, ըստ որի մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում եվրապատուհանների ապօրինի արտադրամաս է գործում: Իրացնելով օպերատիվ տվյալները` հաստատվել է, որ մատնանշված տարածքում, իրոք, ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել բնակիչ Սարմեն Ասատրյանը: Պարզվել է նաև, որ վերջինս «ԱՍԱՍԱՐՄԵԴԻ» ՍՊԸ տնօրենն է, որը նախկինում գործել է Թալինի շրջանում և դադարեցրել էր գործունեությունը դեռևս 2008թ.-ին:

Օպերատիվ հետախուզության վարչության Շահումյանի բաժինն էլ առանց պետական գրանցման կահույքի արտադրամաս է հայտնաբերել: Այն պատկանել է ֆիզիկական անձ Արմեն Մովսիսյանին, ով այս տարվա փետրվարից արտադրել և իրացրել է ավելի քան 1,5մլն դրամ արժողության կահույք: Ստուգման պահին արտադրամասում արձանագրվել է նաև շուրջ 2մլն դրամի արտադրանք:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2