ՀՀ ՊԵԿ – ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ 70.7 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԳԵՐԱՎՃԱՐ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված` Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի: Վերլուծության համաձայն, 01.12.2010թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 70.7 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 48.9 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 6.6 մլրդ դրամ:
Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 3080.7 մլն դրամի չափով: