Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 39.9% ԵՎ 38.7%-ՈՎ
30/04/2010 16:04
Կիսվել

ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 39.9% ԵՎ 38.7%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ 2010թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 1.8% գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 4.8% և 5.8%, ինչպես նաև բնական գազով ավտոմեքենաների լիցքավորման 11.0% գնաճը: 2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 39.9% և 38.7%-ով, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ` 6.6% և 10.3%-ով:

Ներկայացված տվյալների համաձայն 2010թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տեքստիլեղենի 0.1%, կենցաղային էլեկտրաապրանքների 0.1%, վառելիքի 0.2%, անձնապիտո ապրանքների 0.2%, գրենականպիտույքների 0.4%, հագուստի և գործվածքի 0.7%, դեղամիջոցների 0.7%, կահույքի 0.8%, լվացող միջոցների 0.8%, գեղաhարդարման ապրանքների 1.0%, այգեգործական ապրանքների 1.4%, ոսկերչական ապրանքների 1.9%, շինանյութերի 2.3% (այդ թվում` ցեմենտի 10.7%), կոշկեղենի 4.6% գնաճ: Մշակույթի ապրանքների և գորգեղենի գները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 0.8% և 0.6%-ով, իսկ խոհանոցային սպասքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2010թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1.2-2.4% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Դիլիջանում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2.0%-ով:

 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2