Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2009Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 29.3%-ՈՎ
30/12/2009 12:49
Կիսվել

2009Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 29.3%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն  2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.0% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել վառելիքի 1.2%, այգեգործական ապրանքների 1.3%, շինանյութերի 1.6%, մշակույթի ապրանքների 2.0%, հագուստի և գործվածքի 2.2%, գրենական պիտույքների 2.9%, ոսկերչական ապրանքների 3.3%, գորգեղենի 3.7% գնաճը: Կոշկեղենի, կահույքի, խոհանոցային սպասքի, անձնապիտո ապրանքների, դեղամիջոցների, լվացող միջոցների, գեղաhարդարման ապրանքների ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.2-0.6% գնաճ:

Կենցաղային էլեկտրաապրանքների գները նվազել են 0.6%-ով, իսկ տեքստիլեղենի գների մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ:

2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելայի վառելիքի` համապատասխանաբար 1.0% և 0.6% գնաճ: 2009թ. դեկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 29.3% և 12.2%-ով, իսկ 2005թ. համեմատ` 12.2% և 17.9%-ով:

Հանրապետության դիտարկված քաղաքներում 2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.3-1.7% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դիլիջան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.9%-ով:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2