ՀՈՒԼԻՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
2010թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.8% և 2.4% գնանկումով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2010թ. հունիս-հուլիս ամիսներին բենզինի ընդհանուր գնանկումը կազմել է 6.6%, իսկ դիզելային վառելիքինը` 5.0%: 2010թ. հուլիսին 2009թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 9.4% և 22.9%, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ` 0.3% և 5.5% գնաճ: