26/07/2011 17:50
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐ ԲՐՅՈՒՍ ԴՈՆԱՀՅՈՒԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուին:
Ողջունելով հյուրերին կառավարությունում, վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում երկկողմ հարաբերություններում արձանագրվող հաջողությունները:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ում անցկացվելիք մարդահամարին ԱՄՆ տեխնիկական օժանդակությանը, էներգետիկ ուսումնասիրությունների վերաբերյալ ստորագրված հուշագրին, Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, Հայաստանում մի շարք ոլորտներում ընթացող բարեփոխումներին, այդ թվում` կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարին ուղղված միջոցառումներին և արդյունքներին:
Կողմերը խոսել են նաև սեպտեմբերի երրորդ տասնօրյակում անցկացվելիք հայ-ամերիկյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի աշխատանքների վերաբերյալ, որի շրջանակներում քննարկվելու են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր:
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
602.81
-9.12
18:49 09/11/26
18:12 09/11/26
15:59 09/11/26
