ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 32,7% ԱՃ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ընթացիկ գներով, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, կազմել է 17697.6 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների արդյունքներով ավտոմեքենաների առևտրի տեսակարար կշիռը հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում կազմել է 4,0%, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 3,1%: