Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՎԵԼ ՑՈՐԵՆԻ ԷԼԻՏԱՐ ՍԵՐՄՆԱՑՈՒՆ
01/10/2010 15:03
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՎԵԼ ՑՈՐԵՆԻ ԷԼԻՏԱՐ ՍԵՐՄՆԱՑՈՒՆ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ռուսաստանից Հայաստան ներմուծված բարձրորակ «էլիտա» ցորենի սերմնացու տեղափոխած վագոնների բեռնաթափմանը։ 

Կառավարության ղեկավարը տեղում անձամբ լսել է գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված սերմնացուի շահառուների մասնագիտական կարծիքը ցորենի որակի մասին։ 

Պատասխանելով լրագրողների հարցերին` վարչապետը նշել է, որ ցորենի սերմնացուի տեղափոխման կազմակերպման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել։ Մեր երկրի տարածքում ընտրվել են այն հողատարածքներ, որոնք համապատասխանում են գյուղնախարարության սահմանած որակի չափանիշներին։ 

Ներկրված սերմնացուն կօգնի հետագա տարիներին մեծացնել թե՛ ցորենի և թե՛ սերմնացուի արտադրողականությունը` դրանով իսկ ամրապնդելով Հայաստանի պարենային անվտանգությունն ու հացահատիկի արտադրության ինքնաբավությունը։ Նախատեսվում է, որ մինչև 2014թ. Հայաստանը կկարողանա շեշտակիորեն ավելացնել ցորենի արտադրությունը, ինչի արդյունքում կնվազի ներկրման չափն ու կախվածությունը գների միջազգային կոնյուկտուրայից. «Սերմնաբուծության այս ծրագրի արդյունում, որ պետք է հետևողականորեն իրագործենք առաջիկա հինգ տարիների ընթացքում, կարձանագրենք, որ գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես հացահատիկային տնտեսությունների արդյունավետության և արտադրողականության բարձրացման գործում, որակական բարելավում կունենանք»,- նշել է Տիգրան Սարգսյանը։ 

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90