
ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆԴԵՔՍԸ ԿԱԶՄԵԼ Է 112.3%
2010թ. հունվար-հունիսին հանրապետությունում, ըստ 2345 արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, ինչպես նաև վիճակագրական մոնիթորինգում չընդգրկված տնտեսավարող փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության գնահատման (ըստ ցածր առաձգականությամբ ապրանքների արտադրության բազային ցուցանիշի), ընթացիկ գներով, թողարկվել է 370827.4 մլն.դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 375048.9 մլն. դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում`25160.0 մլն. դրամի, այլ երկրներում` 108436.0 մլն. դրամի արտադրանք:
2009թ. հունվար-հունիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 112.3%, իսկ արդյունաբերական արտադրանքի ինդեքսն առանց էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու, լավորակ օդի, ինչպես նաև ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման` 116.2%:
Եթե դիտարկենք արդյունաբերական արտադրանքի արտադրությունն ըստ տնտեսական գործունեության տեսակների, ապա հանքագործական արդյունաբերության և բացահանքների շահագործման ոլորտում թողարկված արտադրանքի ծավալը, ընթացիկ գներով, կազմել է 68724.2 մլն դրամ, պատրաստի արտադրանքի իրացումը` 66984,0 մլն դրամ, իսկ արդյունաբերական արտադրանքի ինդեքսն այս ոլորտում կազմել է 139,1%:
Մշակող արդյուանբերության ոլորտում թողարկված արտադրանքի ծավալը, ընթացիկ գներով, կազմել է 234238.9 մլն դրամ, պատրաստի արտադրանքի իրացումը` 240183.6 մլն դրամ, արդյունաբերական արտադրանքի ինդեքսն ոլորտում կազմել է 111,1%: