ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑԻԿ ԳՆԵՐՈՎ ՀՀ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ԱՐԺԵՔԸ ԿԱԶՄԵԼ Է 36 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի վերաբերյալ տվյալների հիման վրա ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը` միջին ընթացիկ գներով:
Հրապարակած տվյալների համաձայն նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը տարեկան կտրվածքով կազմել է 429077.7 դրամ, իսկ ամսական կտրվածքով` 35756.5 դրամ: Պարենային զամբյուղի արժեքը տարեկան կտրվածքով կազմել է 276824.3 դրամ, իսկ ամսական կտրվածքով` 23068.7 դրամ: