Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՃԵԼ Է 14.4%-ՈՎ
08/10/2009 10:13
Կիսվել

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՃԵԼ Է 14.4%-ՈՎ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի  հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալը, ընթացիկ գներով, կազմել է 467441.8 մլն դրամ, որը 2008 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 1.4%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում նատուցված ծառայությունների ծավալը կրճատվել է 1.2%-ով և կազմել 12276.6 մլն դրամ, անշարժ գույքի հետ կապված գործառնությունների ծավալն աճել է 14.4%-ով և կազմել 13142.8 մլն դրամ, իսկ կրթության և առողջապահության ոլորտներում մատուցված ծառայությունների ծավալներն աճել են համապատասխանաբար 7.6%-ով և  3.9%-ով:

Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում հանրապետությունում առավել մեծ աճ գրանցել են մեքենաների և սարքավորանքի վարձակալության, կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի վարձույթի ոլորտում մատուցված ծառայությունները, որոնց ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 35.6%-ով և կազմել 1419.4 մլն դրամ:

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92