ՀՀ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 0,3%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամփոփ վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 0,3%-ով և կազմել 6756,6 հազար տոննա:
Հաշվետու ժամանակահատվածում երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է 4,6%-ով և կազմել 1931,0 հազար տոննա, ավտոմոբիլային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալն աճել է 10,0%-ով և կազմել 3978,3 հազար տոննա, իսկ օդային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է 21,0%-ով և կազմել 6,4 հազար տոննա: